|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Հուլիսի 5-ին, ժամը 10։58-ին ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի մարտական հաշվարկը կորած քաղաքացու որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով մեկնել է Սևան քաղաքի «Արևիկ» հանգստի գոտուն հարակից տարածք։ Այս մասին հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:
Հիշեցնենք, որ հունիսի 26-ին, ժամը 13:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ ժամը 06։00-ի սահմաններում Սևան քաղաքի «Արևիկ» հանգստի գոտուն հարակից տարածքում քաղաքացին (Կոլյա Պ․, ծնված 1971 թ․) նավակով մտել է լիճ ձկնորսության և չի վերադարձել։
ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի ջրափրկարարների կողմից հունիսի 26-ից հուլիսի 4-ն իրականացված ամենօրյա ստորջրյա որոնողական աշխատանքներն ավարտվել են անարդյունք. քաղաքացին չի հայտնաբերվել։