|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հուլիսի 3-ին` ժամը 21.20-ին, ԱԻՊԾ Մարտակերտի շրջանային բաժնից տեղեկություն է ստացվել, որ Մարտակերտի շրջանի Վերին Հոռաթաղ համայնքի անչափահաս բնակիչներ՝ Էդուարդ Առաքելի Առաքելյանը՝ ծնված 2009 թվականին և Դավիթ Անդրեի Սահակյանը՝ ծնված 2006 թվականին, ջրահեղձ են եղել Սարսանգի ջրամբարում: Որոնողական աշխատանքներին միացել են Չափարի տեղամասային փրկարար ջոկի անձնակազմը:
Էդուարդ Առաքելյանի դին հայտնաբերվել է ջրամբարից և շտապ օգնություն մեքենայով տեղափոխվել Գետավանի տեղամասային հիվանդանոց: Օգնության են մեկնել ԱՀ ԱԻՊԾ փրկարար ուժերի վարչության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման ջրասույզները, ինչպես նաև Մարտակերտի ՇԱԻ բաժնի փրկարարները:
Դավիթ Սահակյանին դեռևս չեն հայտնաբերել: Փրկարարաորոնողական աշխատանքները շարունակվում են: