|
Փոխարժեքներ
23 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում կարծում են, որ նոր տիպի կորոնավիրուսի համավարակի երկրորդ ալիք կարող է և չլինել: Այս մասին հուլիսի 3-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել է կազմակերպության Արտակարգ իրավիճակների ծրագրերի ղեկավար Մայքլ Ռայանը. հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Վստահություն նրանում, որ կգա երկրորդ ալիքը, չկա»,- ասել է նա:
Ռայանը սպեկուլյատիվ է անվանել համավարակի երկրորդ ալիքի վերաբերյալ կանխատեսումները:
«Այս հիվանդության հենց սկզբից բազմաթիվ սպեկուլյացիաներ կային այն մասին, թե ինչ կլինի, երբ փոխվի սեզոնը: Միշտ դժվար է կանխատեսել, թե ինչ կլինի նոր վարակի հետ»,- նշել է Ռայանը:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի, հաստատված դեպքերի թիվն անցել է 11 միլիոն 33 հազարը: Մահացածների թիվն անցել է 525 հազարը: Ապաքինվել է ավելի քան 6 միլիոն 185 հազար մարդ: