|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Լոնդոնում ուսանող երկու հայ երիտասարդներ՝ Ալեքսանդր և Գեորգի Ձավարյանները, միացել են Հայաստանում կորոնավիրուսի ճգնաժամը հաղթահարելու գործին։
«Waldheim International»-ի հայաստանյան ներկայացուցչությունից հայտնում են, որ նրանք իրենց դպրոցի մի անկյունը վերածել են ժամանակավոր արտադրամասի և առողջապահության ոլորտի աշխատողների համար երեսպատման պաշտպանիչ դիմակներ են արտադրում։ 30 000 դիմակների խմբաքանակն այսօր ուղարկվել է Հայաստան։
Երիտասարդները սկզբում դիմակները տպում էին իրենց դպրոցի 3D տպիչներով, այնուհետև քրաուդֆանդինգի շնորհիվ հայթայթած միջոներով ստեղծեցին դիմակների սերիական արտադրության սարքավորում։
Դիմակները Հայաստանում կլինեն 10 օրվա ընթացքում։