|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Կրեմլում գոհ են սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի արդյունքներից և դրանք համարում են հաղթական: Ինչպես հայտնում է РБК-ն, այդ մասին լրագրողներին տեղեկացրել է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ըստ էության, դե-ֆակտո նախագահ Պուտինի նկատմամբ վստահության մասին փաստող հաղթական հանրաքվե է կայացել»,- ասել է Պեսկովը:
Կրեմլում սպասում էին ՌԴ քաղաքացիների բարձր հետաքրքրվածությանը սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ: «Դա պայմանավորված է եղել փոփոխությունների ձևավորման գործընթացքում հասարակական ակտիվությամբ»,- նշել է նախագահի խոսնակը: Նրա խոսքով, սակայն, «նման բարձր մասնակցության հայտ և աջակցության բարձրագույն մակարդակ» կանխատեսելը բարդ էր:
ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ քվեաթերթիկների 100 տոկոսի դիտարկումից հետո երկրի Հիմնական օրենքում փոփոխություններ անելուն կողմ է քվեարկել քաղաքացիների 77.92 տոկոսը, դեմ՝ 21.27 տոկոսը: Մասնակցության հայտը կազմել է 67.97 տոկոս: