|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 1-ին հաստատել է կառավարության մի շարք որոշումներ: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։
Մելանյա Բալայանն ազատվել է Արցախի Հանրապետության ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի եւ զբոսաշրջության նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:
Ալեքսանդր Շահրամանյանն ազատվել է ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի եւ զբոսաշրջության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից:
Աշոտ Դանիելյանը նշանակվել է ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի եւ զբոսաշրջության նախարարի տեղակալ՝ ազատվելով կրթության, գիտության եւ մշակույթի նախարարի տեղակալի պաշտոնից:
Նարեկ Գրիգորյանը նշանակվել է ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի եւ զբոսաշրջության նախարարի տեղակալ:
Գայանե Գրիգորյանը նշանակվել է կրթության, գիտության եւ մշակույթի նախարարի տեղակալ՝ ազատվելով ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի եւ զբոսաշրջության նախարարի տեղակալի պաշտոնից: