|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Հունիսի 30-ին ՌԴ Միներալնիյե Վոդի և Սոչի քաղաքներից Հայաստան են վերադարձել ավելի քան 200 քաղաքացի: Այս մասին տեղեկանում ենք Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսության ֆեյսբուքյան գրառումից:
«Ս․թ․ հունիսի 30-ին Միներալնիյե Վոդի և Սոչի քաղաքների միջազգային օդանավակայաններից Հայաստան են վերադարձել 248 քաղաքացի։
Չվերթները իրականացրել է «Armenia» ավիաընկերությունը»,-նշվում է հաղորդագրությունում:
Ավելի վաղ Ղազախստանում ՀՀ դեսպանությունը տեղեկացրել էր, որ պաշտոնապես հաստատվել է Ակտաու-Երևան «SCAT» ավիաընկերության DV 5054 չարտերային չվերթը (կոմերցիոն հիմունքներով), որը կայանալու է հուլիսի 2-ին ժամը 01:30-ին։