|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Որպես ՆԱՏՕ-ի անդամ երկիր՝ Թուրքիան Լիբիայի ներքաղաքական պատերազմում ունի պատմական և քրեական պատասխանատվություն. այս մասին հայտարարել է Ֆրանիսայի նախագահ Էմանուել Մակրոնը։
Ըստ BBC-ի թուրքական ծառայության՝ նման հայտարարություններով Մակրոնը հանդես է եկել Գերմանիա կատարած այցի ընթացքում՝ Անգելա Մերկելի հետ հանդիպման ժամանակ։
Մակրոնը, պատասխանելով Լիբիայում Թուրքիայի քաղաքականության վերաբերյալ հարցին, նշեց, որ Անկարան Սիրիայից ջիհադական զինյալներին տեղափոխում է Լիբիա և խախտում ՄԱԿ-ի կողմից սահմանված զենքի էմբարգոն։ «Կարծում եմ, որ որպես ՆԱՏՕ-ի անդամ երկիր, դա իրենից ենթադրում է պատմական և քրեական պատասխանատվություն», - նշել է Մակրոնը՝ հավելելով, որ Թուրքիայի կողմից լիբիական հակամարտությանը միջամտելն Ֆրանսիայի համար անընդունելի է։
Հիշեցնենք, որ 2011 թ. Մուամմար Քադաֆիի գահընկեցությունից հետո երկիրը ընկղմվել է խորը ներքաղաքական ճգնաժամի մեջ։ Երկիրն այժմ բաժանված է երկու մասին՝ Հալիֆե Հաֆթարի Լիբիայի Ազգային բանակի (աջակցում են Ֆրանսիան, Ռուսաստանը և այլք) և Ֆաեզ Սարաջի Լիբիայի ազգային համաձայնության կառավարության միջև (վայելում է Թուրքիայի աջակցությունը)։