|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հաստիքային զենքի կիրառման ունակությունների կատարելագործման և կրակի վարման հմտությունների ամրապնդման նպատակով հունիսի 26-ին 4-րդ զորամիավորման զորամասերից մեկի հրաձգարանում զինծառայողների հետ անցկացվել է կրակային պատրաստության գործնական պարապմունք: Այս մասին Yerkir.am-ին հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Բացազատված ուսումնական կետերում զինծառայողները ևս մեկ անգամ հրահանգավորվել են անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ, հանձնել կրակային պատրաստության ստուգարքներ։