|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Սլովակիայի նախկին նախագահ Անդրեյ Կիսկան(2014-2019), ով ներկայումս խորհրդարանի կազմում գտնվող «Հանուն մարդկանց» կուսակցության գործող նախագահն է կիրակի հայտարարել է, որ հեռանում է մեծ քաղաքականությունից առողջության հետ կապված խնդիրների պատճառով. այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։
Նա, մասնավորապես, նշել է. «Առողջությունն այլևս թույլ չի տալիս ինձ մնալ քաղաքականության մեջ», ու հավելել երկուշաբթի պետք է վերջին տարվա ընթացքում երկրորդ անգամ սրտի վիրահատություն անցնի։
Հիշեցնենք՝ «Հանուն մարդկանց» կուսակցությանը պատկանում է Սլովակիայի խորհրդարանում 150 մանդատներից 12-ը, ինչպես նաև կառավարությունում արդարադատության նախարարի պաշտոնը, սակայն Կիսկան չի առաջադրվելու օգոստոսին կայանալիք կուսակցության նախագահի պաշտոնում վերընտրվելու համար։