|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ԹԱՄԺ պատգամավոր, քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ Կարո Փայլանը գանձագողերի կողմից Վանի շրջանի պատմական Հայոց ձորի տարածքում (Գյուրփընար) գտնվող Սբ Մարինոս վանք (Սրխու Սուրբ Նշան վանք) ավերման խնդիրը տեղափոխել է թուրքական մեջլիս. հայտնում է t24.com.tr կայքը։
Փայլանը Թուրքիայի Մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյին հարցում է ուղարկել Գյուրփընարի Աքբոյու թաղամասում գտնվող Սբ Մարինոս վանքի՝ գանձագողերի կողմից ավերման դեպքի վերաբերյալ։
«- Սբ. Մարինոս վանքում և շրջակայքում գանձ գտնելու համար փորող անձի կամ անձանց գտնելու և նրանց դեմ գործ հարուցելու համար որևէ գործընթաց սկսվել է՞։
- Սբ Մարինոս վանքը և Վան նահանգի սահմաններում գտնվող քրիստոնյաներին պատկանող այլ պատմական կոթողներն ինչո՞ւ չեն պաշտպանվում ձեր նախարարության կողմից։
-Վանքը վերականգնելու ուղղությամբ որևէ աշխատանք լինելու է՞։
-Վան նահանգում հայերի կողմից կառուցված վանքը, եկեղեցին և մշակութային կառույցները ցուցակագրվել ե՞ն։
-Հայերի մշակութային հետքը ոչնչացնելը մինչ օրս պետական քաղաքականության մաս է եղել։ Չե՞ք կարծում, որ պետք է ցույց տաք այդ քաղաքականության փոփոխությունը»։