|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Թուրքական Vatan (Հայրենիք) կուսակցությունը առցանց ձևաչափով սեմինարի ընթացքում ներկայացրել է Սևծովյան-միջերկրածովյան բարեկամության և խաղաղության պլանը, որը ներառում է Ղրիմի՝ որպես Ռուսաստանի մաս ճանաչումը:
Ծրագրի այլ կետերից են՝ տարածաշրջանում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի բազաների վերացումը, Աբխազիայի Հանրապետության և ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության ճանաչումը, Ադրբեջանի «տարածքային ամբողջականության ապահովումը» (ընգծումը մերն է), Սիրիայում խաղաղության և դրա տարածքային ամբողջականության ապահովումը, Լիբիայում ԱՄՆ-ի միջամտության դադարեցումը:
Հանդիպմանը Ղրիմի Թաթարների խորհրդի կրթության, գիտության և երիտասարդության քաղաքականության հանձնաժողովի նախագահ Լեմարա Սելենդիլին նշել է Ռուսաստանի հետ վերամիավորումից հետո Ղրիմի թաթարների վիճակը բարելավվել է:
Նշենք, որ վերոնշյալ կուսակցությունը ղեկավարում է տխրահռչակ Դողու Փերինչեքը։ Բավականին բուռն քաղաքական անցյալ ունեցող Դողու Փերինչեքը եղել է հայտնի ձախակողմյան գործիչ է և մի քանի անգամ Թուրքիայում ձերբակալվել է իր հայացքների համար: 2007 թ. շվեյցարական դատարանը Փերինչեքին Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար դատապարտել էր 90-օրյա կալանքի և դրամական տույժի: