|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ԱՄՆ Պետքարտուղարության՝ ահաբեկչության դեմ պայքարի տարեկան զեկույցում նշվում է, որ Ադրբեջանը օգտագործել է հակաահաբեկչական գործողությունը՝ որպես քաղաքական հակառակորդներին չեզոքացնելու պատրվակ:
Պետդեպարտամենտը հիշեցրել է, որ երկրի իրավապահ և անվտանգության ծառայությունները «չափազանց լայն» են կիրառել «ահաբեկչություն» և «ծայրահեղականություն» սահմանումները: Արդյունքում, քաղաքական հակառակորդները և կրոնական ակտիվիստները հետապնդվել, կալանավորվել են:
«Ֆիզիկական բռնության փաստերը ամենից հաճախ պատահում են Ներքին գործերի նախարարության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գրասենյակի կողմից», - նշվում է զեկույցում: Դրա օրինակ է Նիամեդդին Ախմեդովի ՝ «Ժողովրդական ճակատ» կուսակցության առաջնորդ Ալի Քարիմլիի թիկնապահի գործը:
Ախմեդովին մեղադրանք էր առաջադրվել «ահաբեկչության ֆինանսավորման համար»։