|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Իրանում կորոնավիրուսի հունիսի 25-ի վիճակագրական տվյալների համաձայն, նախորդ օրվա համեմատ, վարակվածների թիվն ավելացել է 2 հազար 595-ով՝ ընդհանուրը դառնալով 215 հազար 096: Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում հայտնում է Իրանում Հայաստանի դեսպանությունը:
Կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 134-ով: Երկրում վարակի հետևանքով ընդհանուր մահերի թիվը կազմում է 10 հազար 130: Ծանր վիճակում է գտնվում 2 հազար 899 անձ: Ապաքինվածների թիվն ավելացել է 3 հազար 007-ով՝ ընդհանուրը դառնալով 175 հազար 103: Մինչ այժմ թեստավորվել է 1 միլիոն 530 հազար 437 անձ: