|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Գերմանիայում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 537-ով եւ հասել 190 359-ի. այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ Ռոբերտ Քոխի ինստիտուտի տվյալներին հղումով, որը Առողջապահության դաշնային նախարարության մաս է կազմում և վիճակագրություն է վարում COVID-19-ով վարակման դեպքերի վերաբերյալ։
Նշվում է՝ անցած օրվա ընթացքում մահացել է կորոնավիրուսով հիվանդ երեք մարդ, մահվան դեպքերի ընդհանուր թիվը հասել է 8885-ի:
Վարակումների ամենամեծ թիվը գրանցվել է Բավարիայում (47.867), Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիայում (41 218) եւ Բադեն-Վյուրտեմբերգում (35.227): Բեռլինում գրանցվել է 7.833 դեպք: