|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Չինաստանից Հայաստան է տեղափոխվել բժշկական պարագաների և սարքավորումների հերթական խմբաքանակը: Այս մասին տեղեկանում ենք պարետ Տիգրան Ավինյանի ֆեյսբուքյան էջում տեղադրված գրառումից․
«Հունիսի 20-ին պարետատան կազմակերպած չորրորդ հատուկ չվերթով Չինաստանից Հայաստան է տեղափոխվել բժշկական պարագաների և սարքավորումների հերթական խմբաքանակը, ներառյալ՝
Թթվածնի մատակարարման կայաններ ու կոնցենտրատորներ
Թոքերի արհեստական օդափոխության սարքեր
Մաքուր օդի մատակարարման անհատական սարքեր
Բժշկական պաշտպանիչ դիմակներ և արտահագուստ
Նոր տիպի կորոնավիրուսի ախտորոշման թեստեր
Զարկերակային օքսիմետրեր
Խմբաքանակի հիմնական մասը ձեռք է բերվել Հայաստանի Հանրապետության պետական միջոցների հաշվին»։