|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է հետեւողական աշխատանքներն անօրինական ճանապարհով ներմուծված ապրանքների հայտնաբերման եւ կանխման ուղղությամբ:
ՊԵԿ-ից Yerkir.am-ին հայտնում են, որ օրերս վարչության աշխատակիցները Բագրատաշենի անցակետում զննության են ենթարկել ՌԴ-ից Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացու կողմից շահագործվող բեռնատարը:
Արդյունքում մեքենայից հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված բջջային 50 հեռախոս: Որպես թաքստոց հանդիսացել է վարորդի հանգստի համար նախատեսված խցիկը: Բեռնատարի բեռնախցիկներից մեկից էլ հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված՝ բանալի պատրաստելու համար նախատեսված ձեւանմուշներ՝ ընդհանուր 142 կգ քաշով:
Փաստի առթիվ ՊԵԿ մաքսնանենգության դեմ պայքարի վարչությունում՝ ՀՀ մաքսային օրենսգրքի 201-րդ հոդվածի իրավախախտման հատկանիշներով նախապատրաստված նյութերը տրամադրվել են ՊԵԿ իրավաբանական վարչություն: