|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտավախություն ունի, որ կարող է տանուլ տալ երկրում առաջիկա 2020 թվականի նախագահական ընտրությունները՝ փոստային քվեարկության պատճառով, որին ակտիվորեն աջակցում են դեմոկրատները. այս մասին նա խոստովանել է The Washington Times պարբերականին տված հարցազրույցում:
Ըստ նրա՝ փոստով քվեարկելը միակ տարբերակն է, որով նա կարող է պարտվել ընտրություններում. «Դեմոկրատները խաբում են, թալանում և կողոպտում»,- նշել է Թրամփը։
Հիշեցնենք՝ Դոնալդ Թրամփը բազմիցս է դեմ հանդես եկել փոստային եղանակով քվեարկությանը։
ԱՄՆ 59-րդ նախագահական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 3-ին։