|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հունաստանի գլխին կախված է «Հյուսիսատլանտյան դաշինքում դաշնակցի կողմից ուժի գործադրման սպառնալիքը», - այս մասին հայտարարել է Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Պանայոտոպուլոսը ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների վիդեոկոնֆերանսի ընթացքում։
Հունական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ նման «չլսված պահվածքը» խաթարում է ռազմական դաշինքի միասնությունը: Պանայոտոպուլոսը շեշտել է, որ Հունաստանը ձգտում է օգնել ամրապնդել դաշինքը:
Ավելի վաղ՝ հունիսի 5-ին Նիկոս Պանայոտոպուլոսը հայտարարել էր, որ Հունաստանը գերադասում է լուծել քաղաքական հակասությունները դիվանագիտության միջոցով, բայց միևնույն ժամանակ չի բացառում Թուրքիայի հետ զինված բախման հնարավորությունը՝ իր սահմանները պաշտպանելու համար: