|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
5-րդ զորամիավորման N զորամասում հունիսի 15-ին անցկացվել է մարտական գործողությունների ժամանակ վիրավորների տարհանման և առաջին բուժօգնության ցուցաբերման գործնական պարապմունք: Այս մասին Yerkir.am-ին հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Ստուգվել են ռազմաբժշկական անձնակազմի մասնագիտական գիտելիքները, արագ կողմնորոշվելու և գործելու կարողությունները:
Զինծառայողներն առաջադրված խնդիրները կատարել են անթերի և ապացուցել, որ ունակ են իրական մարտական գործողությունների ժամանակ անհրաժեշտ բժշկական օգնություն ցուցաբերել մարտադաշտից տարհանվող վիրավորներին: