|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի գրասենյակում երեկ քաղաքական հինգ ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել հանդիպում։ Yerkir.am-ի հետ զրույցի ժամանակ տեղեկությունը հաստատեց ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
«ՀՅԴ գրասենյակում հանդիպմանը ասնակցել է 5 կուսակցություն՝ «Մեկ Հայաստանը», «Ազգային օրակարգը», «Բարգավաճ Հայաստանը» և Արթուր Վանեցյանի գլխավորած «Հայրենիքը»։ «Ընդհանուր առմամբ, քննարկվել է երկրում ստեղծված իրավիճակը, և քննարկվող հարցերի վերաբերյալ եղել է ընդհանուր փոխըմբռնում: Այսքանը, ուրիշ ոչինչ չեմ կարող ասել»,- նշեց ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցիչը։