|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ԱԱԾ-ի մոտից բերման ենթարկված քաղաքացիներին իրավաբանական օգնություն տրամադրելու համար ձեվավորվել է փաստաբանների խումբ։ Այս մասին հայտարարություն է տարածել Փաստաբանական պալատը։
«Տեղեկացնում ենք, որ հանրային միջոցառումների ժամանակ ոստիկանության կողմից քաղաքացիներին բերման ենթարկելու դեպքում քաղաքացիներին առաջին իրավաբանական անվճար օգնություն տրամադրելու նպատակով ՀՀ փաստաբանների պալատում փաստաբանների խմբեր են ձեւավորվում: Փաստաբաններ-բերման ենթարկվածներ կապն ապահովելու պատասխանատուն է փաստաբան Գեւորգ Մկրտչյանը: Արագ արձագանքման հեռախոսահամար՝ (077) 007792»,- ասվում է հայտարարության մեջ։