|
Փոխարժեքներ
09 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ տնից։ Նա հայտարարեց, որ հետ չի կանգնելու իր նպատակներից:
«Ով ձայնը կտրի՝ անբարոյականի տղա է»,- նշեց ԲՀԿ առաջնորդը։
Նա ասաց, որ այս ամբողջը համարում է քաղաքական հետապնդում։
Խուզարկություններ են արվում ԲՀԿ տարբեր գրասենյակներում։ Այս ամենը Ծառուկյանը կապում է իշխանության հասցեին քննադատության հետ:
«Երեք ամսից երկրում սով է լինելու»,- հայտարարեց նա։
Ծառուկյանը հայտնեց, որ այս պահին գնում է հարցաքննության։
Նշենք, որ ԱԱԾ-ն այսօր առավոտից ԱԱԾ-ն խուզարկություն է անում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ Առինջում գտնվող տանը։
Հիշեցնենք որ հունիսի 5-ին Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ իշխանությունը երկու տարիների ընթացքում չի օգտագործել իրեն տված հնարավորությունը, հետևաբար ձախողել է և 100 տոկոսով պետք է փոխվի: