|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Մեկ օրվա ընթացքում Լիբանանից Սիրիա է վերադարձել ավելի քան 20 փախստական: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ին՝ ներկայացնելով Փախստականների ընդունելության, բաշխման և բնակեցման կենտրոնի տվյալները, որոնք շաբաթ օրը հրապարակվել են Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում:
«Անցյալ օրը «Ջեյդետ-Յաբուս» և «Թել-Կալախ» անցակետերով Լիբանանից Սիրիայի Արաբական Հանրապետություն է վերադարձել 23 փախստական: Նրանց թվում 7 կին է եղել և 12 երեխա: Հորդանանից «Նասիբ» անցակետով փախստականների ելք չի իրականացվում»,-ասվում է հաղորդագրությունում: