|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Մարտի 12-ին՝ ժամը 15։15-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, զննության են ենթարկել քաղաքացի Ս. Մ.-ի կողմից կալանավորված անձ Ն. Պ.-ի համար բերված դեղորայքը, որի արդյունքում «Կարդիոմագնիլ» մակնշմամբ տարայի խցանում առկա թաքստոցից հայտնաբերվել են 1.87 գրամ հերոին տեսակի թմրամիջոցին նմանվող, 3.00 և 3.05 գրամ քաշերով, մետամֆետամին տեսակի թմրամիջոցին նմանվող սպիտակ, փոշենման զանգվածներ, իսկ «Vitamin C»-ի տարայի խցանի միջից հայտնաբերվել է 2.73 գրամ քաշով, արտաքուստ անհայտ ծագման դեղնավուն, կասկածելի զանգված։
Ինչպես Yerkir.am-ին հայտնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից, փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։