|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Օքսֆորդի համալսարանի հրատարակչության ներկայացուցիչ Էլլա Փերսիվալը լրագրողներին հայտնել է, որ անգլերեն լեզվի օքսֆորդյան բառարանի հրատարակիչներն աշխատանքներ են իրականացնում «ռասիզմ» հասկացությունը հստակեցնելու ուղղությամբ. տեղեկացնում է yerkir.am-ը` Nation-ին հղումով:
«Աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանությանը հետևած` աշխարհում տեղի ունեցող հակառասիստական ցույցերի ֆոնին` մենք աշխատում ենք «կառուցվածքային ռասիզմ» և «համակարգային ռասիզմ» եզրույթների վրա, որպեսզի հնարավոր լինի արտահայտել ու պարզաբանել ռասիզմի տարբեր ասպեկտները և հասարակության համար դրա հետևանքները»,- ասել է Փերսիվալը: