|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
ՀՀ ԱԱԾ-ն եւ ՊՆ-ն դեռ չեն մեկնաբանում Ադրբեջանի քաղաքացու կողմից ՀՀ սահմանը հատելու մասին հաղորդագրությունը:
Համապատասխան տեղեկությունը տարածել է Սպուտնիկ Արմենիա գործակալությունը: Գեղարքունիքի մարզի Արեգունի գյուղի դպրոցի տնօրեն Նորիկ Վարդանյանի խոսքով՝ 26-ամյա տղամարդը գտնվել է այսօր առավոտյան: Այժմ նա գտնվում է ԱԱԾ աշխատակիցների մոտ:
Սակայն մինչ ԱԱԾ աշխատակիցների ժամանումը, ադրբեջանցին գյուղացիներին պատմել է, որ ինքը հովիվ է:
«Տղամարդը պատմել է, որ իր մայրն ուկրաինուհի է, հայրը՝ ադրբեջանցի: Նրանք վաղուց են բաժանվել, կինը վերադարձել է հայրենիք, իսկ հայրը մահացել է: Նա մեծացել է մանկատանը»,-պատմել է Վարդանյանը:
Նրա խոսքով՝ ադրբեջանցին վիճել է հովվի հետ՝ բողոքելով, որ իրեն քիչ են վճարում: Իսկ նախօրեին որոշել է հատել սահմանը: