|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տեսակապի միջոցով զրուցել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Նախագահ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնության ազգային տոնի՝ Ռուսաստանի օրվա առթիվ շնորհավորել է դեսպան Կոպիրկինին, դեսպանատան անձնակազմին և ի դեմս նրանց՝ Ռուսաստանի բարեկամ ժողովրդին:
Գոհունակությամբ արձանագրելով երկու երկրների բարեկամական հարաբերությունները՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ դրանց հիմքը երկու ժողովուրդների միջև խոր վստահությունն է:
Զրուցակիցներն անդրադարձել են հայ-ռուսական համագործակցության տարբեր ուղղություններին, մասնավորապես նոր տեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցության ծրագրերին ու ներուժին:
Նախագահ Սարգսյանը նաև շնորհակալություն է հայտնել ռուսական կողմին` կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարում ցուցաբերված մարդասիրական աջակցության համար: