|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Սիրիայի նախագահ Բաշար Ասադն պաշտոնանկ է արել վարչապետ Էմադ Համիսին. հայտնում է սիրիական պետական SANA գործակալությունը:
Բ. Ասադը որպես նոր վարչապետ է նշանակել Հուսեյն Առնուսին: Նա այդ պաշտոնին զուգահեռ կպահպանի իր նախկին ջրային ռեսուրսների նախարարի պաշտոնը:
Ներկայիս կառավարությունը կշարունակի կատարել իր պարտականությունները մինչև հաջորդ խորհրդարանական ընտրությունները, որոնք տեղի կունենան մեկ ամիս հետո:
Նախագահն այս քայլին է դիմել՝ հաշվի առնելով այն ծանր տնտեսական իրավիճակը, որի մեջ այժմ գտնվում է Սիրիայն: Երկրում գրանցվել է արժույթի արժեզրկում և կտրուկ գնաճ:
Անցած մի քանի օրերի Էս-Սուվեիդա նահանգում (Հարավային Սիրիա) նահանգում անց են կացվել մի շարք հակակառավարական ցույցեր: Ցուցարարները պահանջում էին կառավարության հրաժարականը: