|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե իշխանությունների դեմ պայքարը ընդդիմադիրները իրականացնելու են երկու փուլով։
ա) Փաշինյանի հեռացում` հրաժարականի կամ խորհրդարանական վերադասավորությունների ճանապարհով. կոնսենսուսային համաձայնություն կա, որ անկախ բոլոր կարգի անհամաձայնություններից` այս փուլում բոլորով հանդես են գալիս «մեկ դեմքով», առանց առարկությունների շեշտադրման:
բ) Երկրորդ փուլում, երբ Փաշինյանը հեռացված կլինի, կնստեն սեղանի շուրջ` յուրաքանչյուր ուժ իր ճանապարհային քարտեզով, առաջարկով։ Այդ փուլում եւս որոշակի հավակնությունների զսպում պետք է լինի, որովհետեւ ընտրվելու է միջանկյալ-անցումային վարչապետ, որն իրավիճակը շտկելու, երկիրը բոլորի օգնությամբ կորոնովիրուսային վակուումից հանելու, ապա` արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախապատրաստելու հարցը կլուծի։ Դրանից հետո արդեն ընտրություններիը կորոշեն` որ ուժը կամ ուժերը կղեկավարեն երկիրը:
Միջանկյալ փուլում կարեւորվում են ոչ այնքան վարչապետի, որը կլինի քաղաքական դեմք, որքան փոխվարչապետների անունները, որպես իրական մենեջերների. տրվում են Հրանտ Բագրատյանի, Արմեն Գեւորգյանի եւ էլի մի քանիսի անունները»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում