|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Իտալիայում կորոնավիրուսի հիսուն զոհերի հարազատները պաշտոնական բողոք են ներկայացրել Բերգամո քաղաքի դատախազություն՝ փորձելով պարզել կորոնավիրուսից մեծ թվով զոհերի համար պատասխանատուներին. այս մասին գրում է The Local-ը։
Այս առնչությամբ 31-ամյա Ստեֆանո Ֆուսկոն, որի պապը մարտին վիրուսից մահացել է տարեցների տանը, մեկնաբանություն է տարածել. «Մենք վրեժ չենք ուզում, մենք արդարություն ենք ուզում»,- ասել է նա ու հավելել՝ ինքը Facebook-ում խումբ է ստեղծել՝ նման իրավիճակում հայտնված մարդկանց հետ շփվելու համար:
Ըստ պաշտոնական տվյալների, որոնք շատ փորձագետներ նվազեցված են համարում, Իտալիայում կորոնավիրուսի համաճարակի ժամանակ մահացել է ավելի քան 34.000 մարդ:
Բողոքները ներկայացվել են Լոմբարդիայի Բերգամո քաղաքի դատախազություն, շրջան. այն ամենաշատն է տուժել համավարակից, ու այդպիսով «դարձել է այս ողբերգության խորհրդանիշը»։
Այս պահի դրությամբ Բերգամոյի դատախազներն առողջապահական ոլորտի ճգնաժամի լայնածավալ հետաքննություն են անցկացնում: Տեղի բնակիչները իշխանություններին մեղադրում են «կարմիր գոտու» ստեղծումը հետաձգելու և տևական ժամանակ Լոմբարդիայի առողջապահական համակարգի ֆինանսավորման կրճատումների մեջ: