|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Տավուշի մարզում 2019-ին մասնավոր, պետական և միջազգային ծրագրերով ներդրումները կազմել են շուրջ 46.6 մլրդ դրամ՝ նախատեսված 35.5 մլրդ դրամի փոխարեն: Այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկման ընթացքում ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:
«Մարզի անցյալ տարվա ընդհանուր ներդրումային փաթեթը կազմել է 46.6 մլրդ դրամ: Դա ներառում է և մասնավոր ներդրումները, և պետական բոլոր ծրագրերը, և միջազգային ծրագրերը: 2019-ին նախատեսված է եղել 35.5 մլրդ դրամ, բայց կատարողականը եղել է 46.6 մլրդ»,-ասաց մարզպետը:
Պետական ներդրումները ամենաշատը եղել են ճանապարհաշինության մեջ՝ շուրջ 5 մլրդ դրամ, լրացուցիչ ճանապարհաշինական աշխատանքներ են իրականացվել: Անցյալ տարի Տավուշում իրականացվել են շուրջ 125 կմ ճանապարհաշինական աշխատանքներ: Միջազգային ծրագրերի գծով ներդրումների ծավալը 1.5 մլրդի կարգի ավել է եղել, քան նախատեսված է եղել տարեսկզբին: