|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջատար փորձագետ Մարիա Վան Կերխովը հայտարարություն է տարածել այն մասին, որ առանց ախտանշանների հիվանդները հազվադեպ են տարածում կորոնավիրուս:
Սկզբում առողջապահության ոլորտի մասնագետները կասկածներ ունեին այն առնչությամբ, որ այն մարդիկ, որոնց մոտ COVID-19-ն ընթանում է առանց ախտանշանների, արագորեն տարածում են վիրուսը: Սակայն, այս պահին ԱՀԿ-ից հայտնում են, որ տարածման այդ եղանակը թեև հնարավոր է, բայց հիմնականը չէ: Այսպիսով, կասկածի տակ են դրվում այն մտահոգությունները, որ կորոնավիրուսների բռնկումները դժվար է զսպել առանց ախտանշանների հիվանդների պատճառով:
«Որպես հիմք ընդունելով մեր ունեցած տվյալները՝ նախկինի պես հազվադեպ են դեպքերը, երբ հիվանդության առանց ախտանշան ընթացք ունեցող անձը իրականում փոխանցում է վարակը այլ անձի: Շատ հազվադեպ են նման դեպքերը»,-հստակեցրել է Մարիա Վան Կերխովը: