|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի կողմից 2020 թվականի մարտի 9-ից ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում բուսական աշխարհի պահպանության ոլորտում արձանագրվել է 196 դեպք, որից 148-ով հաշվարկվել է 148.710.812 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 81-ով նշանակվել 11.165.000 ՀՀ ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Նշված ժամանակահատվածում կենդանական աշխարհի պահպանության ոլորտում արձանագրված 6 դեպքից 4-ով հաշվարկվել է 135.700 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 2-ով նշանակվել 130.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։