|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Կորոնավիրուսային շրջանում այն անձինք, ովքեր լայնամասշտաբ միջոցառումներ կկազմակերպեն, օրինակ՝ հարսանիքներ կամ թաղումներ, կտուգանվեն 2000 լարի (665 դոլար), իսկ իրավաբանական անձանց համար տուգանքի չափը կլինի հինգ անգամ ավելի. հայտնում է «Վզգլյադ» թերթը:
Նոր տուգանքների մասին հայտարարել է խորհրդարանի իրավական հարցերով հանձնաժողովի նախագահ Անրի Օհանաշվիլին: Նա հիշեցրել է, որ համաճարակով պայմանավորված արգելված է ավելի քան 10-ից ավել մարդկանց հանդիպումները:
«Հուսով եմ, որ մեր հասարակությունը պատասխանատու մոտեցում կցուցաբերի», - նշել է նա:
Խորհրդարանն այս շաբաթ կհաստատի տուգանքների չափը: Բացի այդ, փակ հասարակական վայրում կամ տրանսպորտում առանց պաշտպանիչ դիմակով մարդիկ կտուգանվեն մինչև 30 լարի (10 դոլար):
Երկուշաբթի օրվանից Վրաստանում ամբողջովին բացվել են ռեստորանները և բարերը, վերականգնվել է քաղաքների միջև կապը: Հունիսի 15-ից երկաթուղային տրանսպորտը կվերսկսի աշխատանքը: Հուլիսի 1-ից Վրաստանը պատրաստ կլինի ընդունել օտարերկրյա զբոսաշրջիկների: Անցյալ տարի 9,4 միլիոն օտարերկրյացի է այցելել երկիր, այդ թվում՝ 1,5 միլիոն ռուս: Այնուամենայնիվ, Վրաստանը օտարերկրացիներին կընդունի միայն այն երկրներից, որտեղ կա կորոնավիրուսային հիվանդության ցածր մակարդակ:
Նշենք, որ Վրաստանում 810 մարդ հիվանդացել է կորոնավիրուսով, առողջացել է 683-ը, 13-ը`մահացել: