|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Կոպենհագենի կենդանաբանական այգու հսկա պանդաներից մեկը երկուշաբթի առավոտյան փախել էր և շրջում էր այգում, մինչ այն պահը, երբ աշխատակիցները կարողացան հանգստացնել նրան ու հետ տանել. այս մասին հայտնում է AP-ն:
Նշվում է՝ 7-ամյա արու Սին Էրը, որն անցյալ տարի էր բերվել կենդանաբանական այգի, փախել էր՝ մենակ թողնելով Մաո Սան անունով որձ պանդային: Կենդանաբանական այգու ներկայացուցիչ Բենգտ Հոլսթն այս առնչությամբ ասել էր, որ տեսագրության մեջ աշխատակիցները տեսել են, թե ինչպես է «արու պանդան վերև բարձրանում մետաղական ձողի վրայով, որը երեք շարք էլեկտրական լարերով է պատված, իսկ հետո դուրս է գալիս այգի»:
Ըստ նրա՝ կենդանաբանական այգին քննարկում է ցանկապատի շուրջ անվտանգության համակարգում փոփոխություններ կատարելու հնարավորությունը, «որպեսզի նման բան այլևս չկրկնվի»: