|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Արդեն երկու ամիս է, ինչ Արթիկի բժշկական քոլեջի «Մանկաբարձություն ու ընդհանուր քույրություն» բաժնի երկրորդ կուրսի ուսանողուհի Նուշիկ Ուռումյան-Եզեկյանն իր 3 երեխային թողել է տանը և որպես կամավոր օգնում է Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի բժիշկներին: Նա հասարակությանը հորդորում է դիմակներ կրել, ինչը կնպաստի կորոնավիրուսի դեմ պայքարին:
Հունիսի 8-ին կայացած ճեպազրուցի ժամանակ Նուշիկ Ուռումյան-Եզեկյանն ասաց, որ դիմակ կրելով մարդիկ օգնում են բուժաշխատողներին հուսալ, որ իրենք հնարավորիս շուտ կազատվեն արտահագուստից և դիմակներից. դրանցով աշխատելը չափազանց դժվար է:
Նա պատմեց, որ եկել է Մարալիկ քաղաքից և կամավորության սկզբունքով աշխատում է Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի վերականդենացման բաժնում: «Ընտանիքիս անդամների հետ կապ եմ հաստատում միայն տեսազանգերի միջոցով. այդպես եմ նրանցից կարոտս առնում: Շատ կարևորում եմ իմ այս քայլը, հպարտ եմ իմ քայլով և կոչ եմ անում բոլորին ամենայն լրջությամբ մոտենալ իրավիճակին: Յուրաքանչյուրիս պարտքն է մեծ պատասխանատվությամբ վերաբերվել այս հարցին և անել հնարավորը համաճարակը հաղթահարելու համար»,-շեշտեց Նուշիկ Ուռումյան-Եզեկյանը: