|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Բելառուսի մի շարք քաղաքներում ընդդիմության թեկնածուների համար ստորագրահավաքներ են սկսվել. այս մասին գրում է Ruptly լրատվական գործակալությունը, նշելով՝ ընդդիմությանն իրենց ձայնը տալու համար հազարից ավելի մարդիկ են հերթում կանգնել։
Ոստիկանության աշխատակիցները հավաքվածներին զգուշացրել են, որ թույլատրվում է միայն ստորագրահավաքը, իսկ այլ զանգվածային միջոցառումներն արգելված են։ Սակայն ստորագրահավաքի մասնակիցներից շատերը պիկետներ են անցկացրել։
Ըստ Interfax լրատվական գործակալության՝ իրավապաշտպան կազմակերպությունները հաղորդել են, որ Մինսկում առնվազն 10 մարդ է ձերբակալվել։ Ձերբակալվածների շարքում կան ընդդիմադիր քաղաքական գործիչներ։
Բելառուսի նախագահական ընտրություններին մասնակցում է 14 թեկնածու, այդ թվում՝ գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ով այդ պաշտոնը զբաղեցնում է արդեն 25 տարի։
Հիշեցնենք՝ Բելառուսում նախագահական ընտրությունները կկայանան օգոստոսի 9-ին։