|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Brent և WTI տեսակի նավթերի գները մարտի 6-ից ի վեր առաջին անգամ գերազանցել են 1 բարելի դիմաց համապատասխանաբար 43 և 40 դոլարը. այս մասին գրում է RT-ն։
Մասնավորապես, Brent հյուսիսծովյան նավթային խառնուրդի օգոստոսյան ֆյուչերսների արժեքը լոնդոնյան ICE բորսայում բարձրացել է 1․7 տոկոսով՝ հասնելով 43․02 դոլարի։
WTI ամերիկյան թեթև նավթի գինը նույնպես բարձրացել է 1․7 տոկոսով՝ հասնելով 40․22 դոլարի։
Հիշեցնենք՝ հունիսի 6-ին «ՕՊԵԿ»+ի համաձայնագրի մասնակիցները պայմանավորվել են երկարացնել նավթի արդյունահանման ընկրճատման ընթացիկ տեմպը մինչև հուլիսի վերջ։