|
Փոխարժեքներ
26 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.01 |
| EUR | ⚊ | € 428.44 |
| RUB | ⚊ | ₽ 5.1334 |
| GBP | ⚊ | £ 496.45 |
| GEL | ⚊ | ₾ 137.79 |
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Տեւական ժամանակ է՝ դատական համակարգում շարունակվում են քննարկումները դատավորների շրջանում վեթինգ անել-չանելու հարցի շուրջ:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ դատական համակարգում վեթինգի թեմայի շուրջ տեղի ունեցող գործընթացները խորը արմատներ ունեն: Մասնավորապես, կան դատավորներ, որոնք առողջական խնդիրներ ունեն եւ ցանկանում են համակարգից դուրս գալ, սակայն չեն դիմում այդ քայլին եւ իրենց գրծընկերների մոտ մեկնաբանում են, թե պատճառը վեթինգի շուրջ տիրող իրավիճակն է եւ այն անհասկացվածությունը, որն առկա է գործընթացի շուրջ:
Նրանք նաեւ մեկնաբանում են, թե այս պահին աշխատանքից ազատման դիմում ներկայացնելը կարող է այլ կերպ ընկալվել` որպես նահանջ կամ վախ: Դրա համար էլ, մեր տեղեկություններով, չնայած շատ դատավորներ վատառողջ են, այնուամենայնիվ, շարունակում են աշխատել եւ սպասել, թե երբ, ի վերջո, հստակություն տեղի կունենա վեթինգի գործընթացում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում