|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Հունիսի 5-ին Արցախի Հանրապետության նախագահի կողմից ԱՀ գլխավոր դատախազի պաշտոնում առաջադրված Մհեր Աղաջանյանը հանդիպել է ԱՀ Ազգային Ժողովի «Դաշնակցություն» խմբակցության հետ:
Խմբակցության անդամների հարցադրումներին ի պատասխան՝ Մհեր Աղաջանյանը ներկայացրել է դատախազությունում օրինականության ամրապնդման, կոռուպցիայի դեմ պայքարի շարունակականության և այլ հարցերի վերաբերյալ իր տեսլականը:
Հավելենք, որ Մհեր Աղաջանյանի թեկնածության մասին հաղորդվել է հունիսի 4-ին: ԱՀ ԱԺ բոլոր խմբակցությունների հետ հանդիպումը նախատեսված է «Ազգային Ժողովի կանոնակարգ» օրենքով:
aparaj.am