|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
ԱՄՆ կառավարության որոշմամբ ՝ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը (USAID) Վրաստանին կտրամադրի լրացուցիչ օգնություն՝ 1 միլիոն ԱՄՆ դոլարի չափով ՝ Covid-19-ի դեմ պայքարելու համար. հայտնում է apsny.ge կայքը։
Ըստ USAID Georgia- ի՝ որպես ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) հետ գործընկերության շրջանակներում իրականացվելիք աջակցություն, հիգիենայի և բժշկական սարքավորումները կփոխանցվեն բժշկական հաստատություններին:
Ֆինանսական օժանդակությունը կօգտագործվի նաև արագ արձագանքման թիմերին աջակցելու, վարակների վերահսկման, վիրուսի տարածումը կանխելու և հանրային առողջապահությունը ամրապնդման համար:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի դեմ պայքարում USAID-ի միջոցով ԱՄՆ կառավարությունը Վրաստանին կտրամադրի 2,7 միլիոն դոլար։