Փոխարժեքներ
09 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.77 |
EUR | ⚊ | € 447.46 |
RUB | ⚊ | ₽ 4.7 |
GBP | ⚊ | £ 515.9 |
GEL | ⚊ | ₾ 142.16 |
ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է հունիսի 4-ից արտակարգ դրության ընթացքում կիրառվող կարգավորումներում որոշ փոփոխությունների և լրացումների մասին։
Ավինյանի գրառումը՝ ստորև․
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Հունիսի 4-ից ուժի մեջ են մտնում արտակարգ դրության ընթացքում կիրառվող կարգավորումներում որոշ փոփոխություններ և լրացումներ։
Մասնավորապես՝
Այսուհետ, բոլոր հանրային բաց տարածքներում դիմակ կրելը պարտադիր է՝ բացառությամբ մինչև 6 տարեկան երեխաների դեպքում և ֆիզիկական վարժություններ կամ հեծանվավարություն իրականացնելիս:
Մշակվել են սանիտարահամաճարակային և անվտանգության կանոններ՝
Հյուրանոցների համար,
Երկարատև խնամքի հաստատությունների համար,
Հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունների իրականացման համար:
Մանրամասները՝ հղումով»: