|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Չինաստանում անցած օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման մեկ նոր դեպք, ինչպես նաեւ 4 ասիմպտոմ վարակակիր, ապաքինվել է մեկ պացիենտ, մահվան դեպքեր չեն եղել, նշված է Չինաստանի առողջապահության հարցերով պետական կոմիտեի հաղորդագության մեջ. այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
Նշվում է, որ հայտնաբերված միակ նոր դեպքը բերովի է եւ գրանցվել է Գուանդուն նահանգում:
Մայրցամաքային Չինաստանում համաճարակի ամբողջ ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսային ինֆեկցիայով վարակման 83 021 դեպք (մեկ օր առաջ նշվում էր 83 022 – խմբ.), ապաքինվել է 78 314 մարդ (մեկ օր առաջ նշվում էր 78 315 – խմբ.), հիվանդանոցներում են COVID-19-ով 73 պացիենտներ, մահացել է 4634-ը: Բերովի դեպքերը կազմում են 1762, ապաքինվել է 1699 մարդ:
Կոմիտեն թվերի շտկումը պատճառաբանել է վիճակագրական տվյալների ճշտմամբ: