|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարություն է տարածել այն մասին, որ կարանտինից հետո սրճարանների և ռեստորանների բացումը վկայում է «երջանիկ օրերի վերադարձի մասին». այս մասին նա գրել է Twitter-ում։
Ամբողջ Ֆրանսիայում, որպես COVID-19-ի պատճառով սահմանված սահմանափակումների մեղմացման մաս, մարտի 14-ից ի վեր առաջին անգամ այցելուների համար բացվել են սրճարանները և ռեստորանները:
«Սրճարանների, հյուրանոցների և ռեստորանների բացումը նշանակում է ուրախ օրերի վերադարձը: Կասկած չկա, որ ֆրանսիացիները կգան այնտեղ` վերականգնելու ֆրանսիական ոգու, մեր մշակույթի և մեր կյանքի արվեստի այս մասը», – գրել է Մակրոնն ու հավելել՝ «այս դժվարին պահին պետությունը կշարունակի աջակցել այս ոլորտին»: