|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Սևամորթ աֆրոամերիակցի Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո Ամերիկայում սկսվել են արագորեն սպառվել ինքնապաշտպանության միջոցներն ու «Սևերի կյանքը նշանակություն ունի» (Black Lives Matter) շարժման սիմվոլիկայով առարկաները. այս մասին գրում է CNB-ը:
Ըստ «Amazon» առցանց առևտրի կայքի տվյալների՝ սպորտի և արշավի համար ապրանքների բաժնում մեծ պահանջարկ ունեն գազային բալոնները, իսկ ամենապահանջված հագուստների տասնյակում են Ֆլոյդի վերջին խոսքերը՝ «Ես չեմ կարողանում շնչել» պատկերող շապիկները: Բացի այդ, պահանջված են ռասիզմի արմատների, ինչպես նաև իրավահավասարության մասին գրքերը: Պահանջված են նաև էլեկտրաշոկերները:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ-ում զանգվածային անկարգություններ են սկսվել աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվանից հետո, որին կոպտորեն սպանեցին ոստիկանության աշխատակիցները: Այժմ զանգվածային բողոքի ակցիաները վերածվել են համատարած թալանի: