|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Հայաստանում հունիսի 5-ին տեսանելի կլինի Լուսնի կիսաստվերային խավարումը: Այս մասին Yerkir.am-ին հայտնում են Բյուրականի աստղադիտարանից:
Հունիսի 5-ի ուշ երեկոյան կարելի է ականատես լինել Լուսնի կիսաստվերային խավարման։ Խավարումը տեսանելի կլինի Հայաստանում, եվրոպական շատ երկներում, Ավստրալիայում և այլուր:
Լուսնի խավարում տեղի է ունենում, երբ Լուսինն, իր ուղեծրով շարժվելով երկրի շուրջը, հայտնվում է Արեգակի նկատմամբ երկրի հակադիր կողմում, և Երկրի ստվերը ծածկում է Լուսինը:
Լուսնի կիսաստվերային խավարումը մասնակի խավարումից տարբերվում է նրանով, որ այս դեպքում Երկրի կողմից խավարված շրջանները դառնում են ավելի աղոտ, քան Լուսնի մնացյալ հատվածը։ Այս դեպքում մենք կարծես թե տեսնում ենք սովորական Լուսին՝ միայն թե ավելի աղոտ: