|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 2-ին ընդունել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պատվիրակությանը՝ կառույցի ղեկավար Արմեն Մելիքբեկյանի գլխավորությամբ: Այս մասին Yerkir.am-ին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխվոր վարչությունից:
Ողջունելով հյուրերին՝ նախագահ Հարությունյանը նշել է, որ ֆուտբոլի՝ որպես մասսայական մարզաձևի զարգացումը մշտապես գտնվում է Արցախի իշխանությունների ուշադրության կենտրոնում: Այդ համատեքստում Ա. Հարությունյանը կարևորել է վերջին տարիներին Արցախում կառուցված մարզադաշտերի նշանակությունը, ֆուտբոլային տարբեր թիմերի աշխատանքը՝ նշելով, որ ՀՖՖ-ի հետ համարժեք փոխգործակցության պայմաններում այն որակական նոր զարգացում կունենա:
ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը ևս ընդգծել է մարզաձևի զարգացման անհրաժեշտությունը և հավաստիացրել, որ այս առումով շարունակական են լինելու աջակցության տարբեր ծրագրերը: