|
Փոխարժեքներ
18 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.57 |
| EUR | ⚊ | € 447.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7465 |
| GBP | ⚊ | £ 508.82 |
| GEL | ⚊ | ₾ 141.61 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Լարվածությունը պարետատանը նոր փուլ է թեւակոխել: Իր խոսքը կատարած՝ մայիսի վերջին 10 հազար վարակված կանխատեսած Արսեն Թորոսյանը պարետատնից պահանջում է «մեկ պատուհանի սկզբունքը» կիրառել՝ մեկ կետից ղեկավարել գործընթացը եւ ղեկավարումը հանձնել իրեն:
Հիշենք, որ մահճակալները չբավարարելու, ասիմպտոմ եւ թեթեւ հիվանդներին տուն ուղարկելու պատճառով բավականին մեծ թվով հիվանդներով զբաղվում են տեղական ինքնակառավարման մարմինները, որոնց իրավասության տակ են պոլիկլինիկաները, հիվանդանոցները։
«Թորոսյանն իր պահանջը պատճառաբանում է նրանով, որ ՏԻՄ-երը շատ հաճախ այնպիսի որոշումներ են կայացնում, որ մեծ վնաս են պատճառում թե՛ համակարգին, թե՛ հիվանդներին, իսկ իրականում Թորոսյանն ուզում է իր ազդեցության դաշտը մեծացնել, հետո էլ, ճիշտ է՝ պոլիկլինիկաների բյուջեն կառավարությունն է հաստատում, սակայն դեղորայքին, սպասարկմանը լրացուցիչ միջոցներ են տրամադրվում, նախարարը չի ցանկանում, որ դա իր ազդեցությունից դուրս լինի։
Իսկ կորոնավիրուսի բուժմամբ զբաղվող բժիշկներն իրենց ծանրաբեռնվածության չափով չեն վարձատրվում, լարվածությունից էլ քիչ-քիչ անտարբեր են դառնում թե՛ հիվանդների, թե՛ ամեն ինչի նկատմամբ»,- ասաց ԱՆ մեր աղբյուրը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում