|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Հրանտի Դինքի հիմնադրամի փաստաբանին և Դինքի այրի Ռաքել Դինքին էլ-փոստով մահվան սպառնալիքներ ուղղած անձը ձերբակալվել է. հայտնում է «Ակօս»-ը։
Ըստ ԶԼՄ-ներում տարածված տեղեկության՝ հարցաքննության ընթացքում մեղադրյալը նշել էր, որ գործել է իր ադրբեջանցի սիրեցյալի ազդեցության տակ։ Բացի այդ զանգահարել է հայկական եկեղեցիներից մեկին և, առանց ներկայանալու, սպառնացել։
Ըստ Թուրքիայի ՔՕ-ի՝ նման դեպքերում նախատեսվում է 3-7.5 տարվա ազատազրկում։
Հիշեցնենք, որ մայիսի 29-ին Հրանտ Դինքի հիմնադրամին սպառնալից նամակներ են ուղարկվել։ Նամակում պահանջվում էր նրանց լքել երկիրը, իսկ փաստաբանին և Ռաքել Դինքին սպառնում մահով։